8 փետրվարի 2018 - 17:13 AMT
Instagram-ի Stories-ում այլոց ֆոտոներով կիսվելու հնարավորություն կարող է հայտնվել

Instagram ֆոտոծառայության թիմն օգտատերերի սահմանափակ շրջանակում փորձարկում է մի նոր հնարավորություն Stories-ի համար: Օգտատերերը կկարողանան իրենց Story-ում կիսվել այլոց հրապարակումներով:

Դա թույլ կտա, օրինակ, մեկնաբանություններ ավելացնել կամ սեփական սթիքերները մեմին, հայտնի մարդու գրառմանը կամ ուղղակի վերահրապարակել ընկերոջ լուսանկարը: Սեփական բովանդակությունը հնարավոր կլինի պաշտպանել՝ անջատելով Story-ում գրառման վերահրապարակման գործառույթը կարգաբերումների միջոցով, գրում է Ferra.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Instagram-ը նոր ռեժիմ է գործարկել Stories-ում: Այժմ կարելի է ընտրել 4 տառատեսակներիցմեկը՝ ժամանակակիցը, նեոնայինը, «մուգը» և գրամեքենայի ոճովը, և տեքստ հավաքել: Հաղորդագրությունը կարելի է տեղադրել լուսավորվող գունավոր ֆոնի վրա: