Facebook սոցցանցը փորձարկում է մեկնաբանությունների դեմ բողոքի կոճակը՝ վիրավորանքների, ապատեղեկատվության և թեմայից դուրս քննարկումների դեմ պայքարելու նպատակով:
Կոճակը կոչվում է Downvote («դեմ քվեարկել»), սակայն չի աշխատում որպես dislike: Նոր կոճակի սեղմումով մեկնաբանության հավանությունների քանակը չի պակասի, կառաջարկվի հայտնել սոցցանցի մոդերատորներին վիրավորանքի, ապատեղեկատվության մասին: Բացի այդ, արդյունքում մեկնաբանությունը չի երևա այն անձի համար, որը սեղմել է կոճակը: Downvote-ի քանակի հաշվառումը չի հրապարակվում, գրում է TJ-ն The Verge-ի վրա հղումով:
Ոմանք սկսել են կասկածել, որ Facebook-ը մտադիր է մեկնաբանությունների կառավարման մեխանիզմ ներմուծել Reddit-ի օրինակով: Ընկերությունում ասել են, թե դեռևս ուղղակի «ցանկանում են հետադարձ կապ ապահովել» և հնրավարություն տալ օգտատերերին հայտնել կասկածելի մեկնաբանությունների մասին:
Գործառույթը փորձարկվում է դեռևս միայն ԱՄՆ-ում, օգտատերերի սահմանափակ շրջանակում: