10 փետրվարի 2018 - 16:31 AMT
Samsung-ն առանց շրջանակ Galaxy S9-ը կներկայացնի փետրվարի վերջին

Հարավկորեական Samsung ընկերությունը փետրվարի 25-ին՝ MWC 2018 կոնֆերանսի շրջանակում, կներկայացնի իր առանց շրջանակ Galaxy S9-ի սմարթֆոնը: Այս մասին գրում է Тechradar կայքը:

Սմարթֆոնը ստորին հատվածում ունենալու է էկրանի մեջ ներկառուցված մատնահետքի սկաներ: Վերևում լինելու է առջևի տեսախցիկը, բարձրախոսը: Դրանց համար էկրանին կլինեն համապատասխան կտրվածքներ:

Սմարթֆոնի էկրանը՝ տարբեր ուժով սեղմումներից կախված, կկատարի տարբեր գործառույթներ: