10 մարտի 2008 - 14:37 AMT
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցելու է Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափով գումարվելիք ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափով գումարվելիք ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մարտի 10-ին մեկնեց Բրյուսել: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, պատվիրակության կազմում են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետ, գնդապետ Դավիթ Տոնոյանը եւ նույն վարչության ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի պե պաշտոնակատար Արա Մեսրոպյանը:

Նիստի ընթացքում պատվիրակությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչների հետ կքննարկի փետրվարի 4-8-ը ՆԱՏՕ-ի գնահատման խմբի Հայաստան կատարած այցի ընթացքում մշակված Պլանավորման եւ վերանայման գործընթացի ամփոփ զեկույցը եւ վերափոխված գործընկերության նպատակները, ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի երկրորդ` «Պաշտպանական եւ ռազմական խնդիրներ» մասում ընդգրկված նպատակների իրականացման առաջընթացը: