10 մարտի 2008 - 15:27 AMT
Թուրքիայի ոստիկանությունը կանխել է մի շարք ահաբեկչություններ` ուղղված ամերիկյան ընկերությունների դեմ
Թուրքիայի ոստիկանությունը կանխել է մի շարք ահաբեկչություններ` ուղղված ամերիկյան ընկերությունների ներկայացուցչությունների դեմ: Երկրի իշխանությունները Ստամբուլում անցկացրած գործողությունների ընթացքում ձերբակալել են երեք հոգու, ովքեր ենթադրաբար հանդիսանում էին «Ժողովրդական ազատագրման ճակատ «հեղափոխական կուսակցության» (DHKP-C) «ձախ» ռազմական խմբավորման անդամներ: Բացի այդ, ոստիկանությունն առգրավել է մանկական ավտոմեքենա հեռակառավարմամբ, որը, ինչպես ենթադրում են իշխանությունները, նախատեսված էր պայթուցիկի ստեղծման համար: Ձերբակալվածների մոտից նաեւ առգրավվել է Թուրքիայում գործող ամերիկյան ընկերությունների ցանկը, որոնք հանդիսանում էին ահաբեկիչների թիրախը: Մասնավորապես, այդ ընկերությունների թվում էին զովացուցիչ ըմպելիքների արտադրողներ Coca Cola-ն եւ Pepsi-ն, ինչպես նաեւ Citibank-ը, հաղորդում է Associated Press-ը:
DHKP-C խմբավորումը, որը անօրինական գործունեություն է ծավալում 70-ական թվականներից, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից ճանաչվում է որպես ահաբեկչական կազմակերպություն: