12 փետրվարի 2018 - 18:28 AMT
ՍԱՊԾ. Շուկայում վտանգավոր թթվասեր կա

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վտանգավոր է ճանաչել «Բոնիլատ» ընկերության 2018 թվականի փետրվարի 5- և «Չանախ» ընկերության փետրվարի 6-ի արտադրության թթվասերի խմբաքանակները: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Չանախի» արտադրած թթվասերի նմուշում արձանագրվել է անհամապատասխանություն ԱՑԽՄ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով: Հայտնաբերվել են նաև մակնշման խախտումներ. տրվել է կրկնապիտակի միջոցով այն շտկելու հանձնարարական:

Փորձաքննված նմուշներում հակաբիոտիկներ և բուսական յուղ չեն հայտաբերվել:

Տեսչության վերահսկողության արդյունքում «Բոնիլատ», «Չանախ», «Դուստր Մարիաննա», «Թամարա», «Պարգև», «Էջմիածին կաթ» ընկերություններում են արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ:

Ավելի վաղ, «Հետք» պարբերականը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել հայկական շուկայում լայն պահանջարկ ունեցող 10 արտադրողի թթվասեր, որոնցից միայն 3-ն էին համապատասխանել սահմանված նորմերին։ Մնացած 7-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ։