13 փետրվարի 2018 - 16:36 AMT
Մոտ $200.000 պետբյուջեից՝ դատական գործերի թվայնացմանը

Պետական բյուջեից 90,3 մլն դրամ կամ $187.000 կհատկացվի Հայաստանում դատական գործերի փաստաթղթերի թվայնացմանն ու էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրմանը: Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 25-ի նիստի օրակարգում:

Նախատեսվում է գնել 22 հատ համակարգչային սկաներ՝ $5800-ով, 1 հատ համակարգչային սերվեր՝ $10000-ով: $169.200 կհատկացվի համակարգչային ծրագրային փաթեթների մշակման և փաստաթղթերի թվային արխիվացման ծառայություններին:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2017 թվականի ապրիլի 7-ին ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև կնքվել է «Հայաստանում դատական արխիվային նյութերի թվայնացման» դրամաշնորհային ծրագրի իրականացման մասին համաձայնագիր:

Ծրագիրն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: