13 փետրվարի 2018 - 18:27 AMT
Հայ դահուկորդը Փհենչհանում չի հաղթահարել որակավորման փուլը

Փհենչհանի 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում մեկնարկել է Հայաստանի օլիմպիական հավաքականի դահուկորդ Միքայել Միքայելյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Դահուկավազքի սպրինտ մրցաձևում Միքայելյանը 3:37.40 արդյունքով զբաղեցրել է 72-րդ հորիզոնականը: Նա չի հաղթահարել որակավորման փուլը: Այն հաղթահարել են ﬕայն 1-30 տեղերը զբաղեցրած դահուկորդները:

Միքայելյանի հաջորդ մեկնարկը փետրվարի 16-ին է:

Կատյա Գալստյանը չի մասնակցել կանանց սպրինտին: Նա փետրվարի 15-ին հանդես է գալու 10 կմ ազատ ոճ մրցաձևում:

Հայաստանը Ձﬔռային օլիմպիական խաղերում ներկայացնում է 3 մարզիկ` դահուկրդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:Փետրվարի 18-ին իր առաջին ﬔկնարկը կունենա Աշոտ Կարապետյանը: Նա փետրվարի 22-ին ուժերը կփորձի նաև հատուկ ոլորավայրէջքում: