14 փետրվարի 2018 - 11:26 AMT
Մխիթարյանն Օզիլին լավագույնն է համարում աշխարհում իր դիրքում

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ «զինագործների» ակումբում իր խաղընկեր Մեսութ Օզիլն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է իր դիրքում: Այս մասին գրում է բրիտանական Express-ը:

Մխիթարյանը նշել է, որ նա շատ ոգևորված էր Օզիլի հետ նույն ակումբում խաղալու հեռանկարով:

«Բոլորը գիտեն, որ Մեսութը լավագույններից է աշխարհում: Մեծ երջանկություն է խաղալ նրա հետ, քանի որ շատ լավ է հասկանում խաղը, ունի լավ տեխնիկա և լավագույնն է իր դիրքում»,- ասել է Մխիթարյանը :

Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա: