14 փետրվարի 2018 - 17:12 AMT
Փայլան. Ուզում ենք նոր պատրիարք ընտրել

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը չի ընդունում Թուրքիայի իշխանությունների կողմից Պոլսոպատրիարքի տեղապահինշանակումը:

Թվիթերյան իր միկրոբլոգում անդրադառնալով խնդրին նա գրել է. «Պետությունը պատրիարքարանում հարկադիր կատարողին (նկատի ունի արք. Արամ Աթեշյանին) նշանակելու համար սովորելու արժանի ինտրիգներ կատարեց: Բայց մենք հարկադիր կատարողին չենք ընդունում։ Ցանկանում ենք նոր պատրիարք ընտրել», հայտնում է Panorama.am-ը։

Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված արքեպիոսկոպոս Գարեգին Բեքչյանը հրաժեշտի նամակով դիմել է պոսլահայությանը, հայտարարել, որ հեռանալու է Ստամբուլից:

Փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:

Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում: