Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է հավաքականների վարկանիշի թարմացված տարբերակը:
Ըստ նոր տվյալների, Հայաստանի հավաքականը նահանջել է վարկանիշում մեկ հորիզոնականով և զբաղեցնում է 91-րդ տեղը 383 միավորով:
Հունվարին Հայաստանի հավաքականը 383 միավորով չորրորդ ամիսն անընդմեջ գտնվում էր 90-րդ տեղում:
Աշխարհի հավաքականների առաջին տասնյակը գլխավորում է Գերմանիան, որին հաջորդում են Բրազիլիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բելգիան, Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան և Չիլին:
Հայաստանի հավաքականի վերջին խաղերը եղել են 2017-ի նոյեմբերին՝ հաղթելով Բելառուսի թիմին 4:1 հաշվով և Կիպրոսին՝ 3:2 հաշվով, ընկերական խաղերում: