16 փետրվարի 2018 - 10:18 AMT
Սոթք-Քարվաճառ ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Փետրվարի 16-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փետրվարի 16-17-ը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Տավուշի մարզում մառախուղ է, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: