16 փետրվարի 2018 - 10:32 AMT
Ապրիլից «Պոբեդա» ավիաընկերությունը Սանկտ Պետերբուրգ-Գյումրի չվերթներ կիրականացնի

«Պոբեդա» լոուքոսթերը նոր չվերթ է բացում Սանկտ Պետերբուրգ-Գյումրի ուղղությամբ: Թռիչքներն իրականացվելու են Boeing 737-800 ինքնաթիռով, շաբաթական 2 անգամ:

Նոր չվերթով առաջին թռիչքը կիրականացվի ապրիլի 18-ին, հայտնում է polet.me-ն:

Տոմսերի արժեքը հետադարձով կլինի 5000-10.000 ռուբլի (մոտ 42.000-84.000 դրամ):

«Պոբեդա» լոուքոսթերը թռիչքներ է իրականցնում Գյումրի-Մոսկվա-Գյումրի ուղղությամբ 2016-ի դեկտեմբերից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսաստանցիների շրջանում 2 անգամ աճել է դեպի Գյումրի ավիաուղևորությունների պահանջարկը: Այդ մասին հայտարարել է OneTwoTrip զարգացման տնօրեն Արկադի Գինեսը:Փորձագետը դա կապում է Մոսկվա-Գյումրի թռիչքներ իրականացնող լոուքոսթերի և ավիտոմսերի բավականին մատչելի գների հետ: