18 սեպտեմբերի 2002 - 20:15 AMT
ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐՆԱՁԵՆ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԿԵԼԸ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲԻ ՀԵՏ
Պատահական չէ, որ Վրաստանի հասցեին վերջերս հնչած Ռուսաստանի սպառնալիքները համընկել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության սկզբի հետ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեվարնաձեն իր ավանդական ռադիոելույթում: Նրա խոսքերով, հանկարծակի ոչինչ չի պատահում, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է աշխարհաքաղաքական գործընթացներին: Չէ որ նավթամուղի շինարարությունը կապված է տարածաշրջան խոշոր ներդրումների ներհոսքի հետ, ինչը կամրապնդի նախագծում ընդգրկված պետությունների անկախությունը եւ կապահովի նրանց մերձեցումը Արեւմուտքի հետ, ընդգծել է Վրաստանի ղեկավարը: Մեկնաբանելով իր Բաքու կատարելիք այցը, որտեղ տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության սկսելու արարողությունը, Շեվարնաձեն նշել է, որ «սկսվում է նոր իրականություն Վրաստանի եւ ողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար»: