16 փետրվարի 2018 - 11:52 AMT
Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր են շրջանառվում

Նիդելանդների խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանությանը վերաբերվող երկու բանաձև։

NL Times հաղորդմամբ, դրանցից առաջինը ճանաչում է հայերի ցեղասպանության իրականացման փաստը։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների նախարարը կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։

Թարմացում․ Բանաձևերը դեռևս ընդունված չեն խորհրդարանի ստորին պալատի կողմից, այլ դրվել են շրջանառության մեջ խորհրդարանի ստորին պալատում։

Երկու բանաձևերն էլ համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։ Իշխող կոալիցիայի բոլոր կուսակցությունները միացել են բանաձևերին։

Նիդերլանդների ու Թուրքիայի հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում։ 2017 թվականին Նիդերլանդների իշխանությունները արգելել են երկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների շրջանում թուրքական սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզ իրականացնել փորձող երկու նախարարների մուտքը։ ԱԳ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուի օդանավին թույլ չէին տվել վայրէջք կատարել Ամստերդանում, իսկ երկրի ցահմաքային սահմանը հատել փորձած ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայայի մեքենան արգելափակել էին նիդերլանդցի ոստիկանները։ Երկու երկրները հետ են կանչել դեսպաններին մայրաքաղաքներից, Ամստերդամի ու Նիդերլանդների հարաբերությունները փաստացի սառեցված են։