Բրիտանացի բժիշկները, հեռացնելով քաղցկեղային ուռուցքը, վերականգնել են հիվանդի կրծքավանդակը 3D տպիչի օգնությամբ: 71-ամյա Պիտեր Մեգզի 3 ող են հեռացրել և կրծքոսկրի կեսը՝ փոխարենը պրոթեզ տեղադրելով:
Ուռուցքը աճել էր և թենիսի գնդակի մեծություն ուներ, ուստի հեռացնելիս, հարկ էր եղել վնասել նաև կրծքավանդակը: Վիրահատությունը 8 ժամ է տեևել, գրում է BBC-ին:
Սովորաբար նման դեպքերում վիրաբույժները պրոթեզը ստանում են հատուկ բժշկական ցեմենտից: Սակայն 3D տպիչի շնորհիվ ստեղծվել է անհատական իմպլանտ տիտանի ձուլվածքից: Սա նման տեսակի պրոթեզների տպման առաջին դեպքերից է Բրիտանիայում:
Ցեմենտի պրոթեզի դեպքում այն հարկ կլիներ պատրաստել անմիջապես վիրահատության ժամանակ, դա կարող էր 1,5 ժամ տևել, սակայն հիվանդն այլ խնդիրներ էլ ուներ, առաջին հերթին սրտի հետ կապված: Ուստի, հարկավոր էր որքան հնարավոր է արագ ավարտել վիրահատությունը:
Տիտանի իմպլանտը նախապես է պատրաստվել՝ բժշկի մոդելով: