12 մարտի 2008 - 14:54 AMT
Ռոբերտ Քոչարյանը մտադիր է հրամանագիր ստորագրել հայկական ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումների մեղմացման վերաբերյալ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ արտակարգ դրության ժամկետի երկարացման որեւէ պատճառ չի տեսնում: Այսօր զրուցելով լրագրողների հետ, նախագահն ասել է, որ արտակարգ դրության ողջ ընթացքում չեն գրանցվել դրա խատումներ, «իրավիճակն Երեւանում հանգիստ է եւ ամբողջությամբ վերահսկվում է»:

Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ այսօր, կամ վաղը կստորագրի արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների աշխատանքների սահմանափակումների մեղմացմանը վերաբերող հրամանագիր: Նախագահի խոսքերով, հրամանագրում հստակ նշված կլինեն այն գործողությունները, որոնցից ԶԼՄ-ները պետք է զերծ մնան, մասնավորապես ակնհայտ սուտ եւ սադրիչ տեղեկությունների հրապարակումից, հաղորդում է www.elections2008.am-ը:

Մինչեւ մարտի 20-ն Երեւանում արտակարգ դրություն սահմանելու մասին հրամանագիրը Հայաստանի նախագահը ստորագրել էր մարտի 1-ին: