Աշխատանքային այցով Երևան է ժամանել ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:Փետրվարի 19-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ընդունել է Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և անդրազգային հանցավորության այլ դրսևորումների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր, հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը: