Ռուսաստանում գրեթե մեկ քառորդով նվազել են iPhone-ի առաջատար մոդելի գները: Եթե վաճառքի մեկնարկին iPhone X-ի ամենաէժան, 64 գիգաբայթ հիշողությամբ, տարբերակի գինը հասնում էր 90.000 ռուբլու, ապա այժմ այն կարելի է գնել 62.000-ով:
Գաջեթի ավելի թանկ տարբերակը՝ 256 գիգաբայթ հիշողությամբ, նույնպես էժանացել է: Ըստ «Yandex. Մարկետի», այն կարելի է գնել մոտ 70.000 ռուբլով, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Apple-ը հայտնել էր 2018 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում արձանագրված ռեկորդային շահույթի մասին: Կորպորացիայի հաշվետվության մեջ ասվում է, որ շահույթի ծավալը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13 տոկոսով՝ հասնելով 88,3 մլրդ: