19 փետրվարի 2018 - 17:36 AMT
Դաղստանում եկեղեցու մոտ կրակոցների հետևանքով զոհվածների թվում հայուհի կա

Փետրվարի 18-ին ողբերգությամբ է ավարտվել Բարեկենդանի տոնը ՌԴ Դաղստանի Կիզլյար քաղաքում: Ուղղափառ եկեղեցու վրա զինված հարձակման հետևանքով եղել են մարդկային զոհեր և վիրավորներ: Զոհվածների թվում նաև հայուհի կա:

Հարձակման զոհ է դարձել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիՆադեժդա Թերլիյանը, գրել է ՌԲԿ-ն իրավապահ մարմինների վրա հղումով:

Ականատեսներըպատմել են, որ հարձակվողները 2-ն են եղել` կին և տղամարդ։ Տղամարդը սպանվել է, իսկ կնոջը հաջողվել է փախչել:

Ըստ իրավապահների, հրաձգությունը կազմակերպել է 22 տարեկան Խալիլ Խալիլովը:Ռուսական ԶԼՄ-ները ՆԳՆ աղբյուրներից պարզել են, որ Խալիլովն ընդգրկված է եղել «Իսլամական պետություն»այսպես կոչված, «քնած բջջի» կազմում։

ԻՊ-ն ստանձնել է Կիզլյարի դեպքի պատասխանատվությունը։Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել: