19 փետրվարի 2018 - 18:43 AMT
Հայ մաքսանենգ մայները ձերբակալվել է ՌԴ-ում

ՌԴ սահմանային վերահսկողության աշխատակիցները Վերին Լարսում 35-ամյա ՀՀ քաղաքացու են ձերբակալել:

Նա փորձել է մաքսանենգ ճանապարհով կրիպտոարժույթի մայնինգի համար նախատեսված սարքավորումներ անցկացնել: Այս մասին հայտնում է ռուսաստանյան Gradus.pro կայքը:

ՀՀ քաղաքացին իր մեքենայում թաքցրել է երկու սարքավորում, որից յուրաքանչյուրի արժեքը 100.000 ռուբլի է (շուրջ 800 հազար դրամ):

Սարքավորումներն հանձնվել են ՌԴ դաշնային մաքսային ծառայությանը:

Կարդացեք նաև․ «Փուչի՞կ, թե՝ հնարավորություն. Հայ թրեյդերը՝ Bitcoin-ով փող աշխատելու մասին»: