20 փետրվարի 2018 - 10:58 AMT
BBC. Եկատերինա Անդրեևան կարող է լքել «Վրեմյա» հաղորդումը

ՌԴ նախագահի ընտրություններից 1 ամիս առաջ ռուսական ամենաբարձր վարկանիշն ունեցող լրատվականը՝ երեկոյան «Վրեմյա» ծրագիրը փոխում է անփոփոխ հաղորդավարին: BBC-ի ռուսական ծառայության աղբյուրները պնդում են, որ Եկատերինա Անդրեևան այլև չի լինի Առաջին ալիքի դեմքը:

Ծրագիրը կվարի Կիրիլ Կլեյմյոնովը, որն այժմ զբաղեցնում է հեռուստաալիքի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը և համակարգում է լրատվական հաղորդումները:

Այդ մասին BBC-ին է հայտնել նախագահի վարչակազմին մոտ աղբյուրն ու հաստատել է հեռուստաալիքի ղեկավարությանը մոտ անձնավորությունը, որոնք սակայն, լիազորված չեն հայտարարություններ անել ԶԼՄ-ների համար:

Հեռուստաալիքի մամուլի ծառայությունում հաստատել են, որ այդպիսի փոխարինում իրոք տեղի է ունեցել, սակայն ժամանակավոր և բնական բնույթ է կրում: Անդրեևան որպես հաղորդավար կմնա տարածաշրջանային ՝ Հեռավոր Արևելքի և Սիբիրի համար հեռարձակումներում, և շաբաթօրյա թողարկման մեջ: Իսկ Կլեյմյոնովը կվարի հաղորդումն առնվազն մինչև 2018-ի մարտի 18-ի նախագահական ընտրությունները:

Անդրեևան Վլադիմիր Պուտինի սիրելի հաղորդավարուհին է և արդեն 56 տարեկան է։ Հեռացման պառճառներից մեկը նաև Առաջին ալիքի տնօրեն Կոնստանտին Էրնստի հետ ունեցած երկարատև տարաձայնություններն են, նշում է աղբյուրը։ Ըստ BBC-ի, նրան ուզում էին հեռացնել դեռ 2009-ին, սակայն Պուտինն անձամբ է արգելել նման որոշումը։