20 փետրվարի 2018 - 17:18 AMT
Բռնցքամարտի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ստրանջայի մրցաշարում

Սոֆիայում փետրվարի 19-ին մեկնարկել է բռնցքամարտի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը: Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականից հանդես է եկել 52 կգ քաշային Վահե Բադալյանը։ Հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթել է Չինաստանի ներկայացուցչին, հայտնում է Հայատանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Փետրվարի 20-ին ռինգ կմտնեն 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։

Հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Սոֆիա է մեկնել և բռնցքամարտիկ: