20 փետրվարի 2018 - 18:27 AMT
Samsung-ը հայացքով կառավարվող ԱԹՍ է նախագծել

Հարավկորեական Samsung ընկերությունը հայացքով կառավարվող անօդաչու թռչող սարք է նախագծել: Այս մասին գրում է The Verge կայքը։

Նշվում է, որ օդում թռչող սարքը կարելի է կառավարել ոչ միայն աչքերի, այլ նաև գլխի և ձեռքերի շարժումով։ Սարքի վրա տեղադրված է դիսփլեյ, ինչպես նաև մարդու շարժումները ճանաչող տեսախցիկ։

Սարքը կարող է ունենալ նաև GPS համակարգ, Wi-Fi և ձայնը ճանաչելու գործառույթ:

Նշվում է, որ տեխնոլոգիան պաշտոնապես գրանցվել է 2016–ի փետրվարի 13–ին: