21 փետրվարի 2018 - 13:54 AMT
Վարչապետ. Հունվարին միջին աշխատավարձը 10%֊ով աճել է

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2018 թվականի հունվար ամսին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,2%֊ով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ընթացիկ տարվա հունվար ամսին միջին անվանական աշխատավարձը կազմել է մոտ 199.000 դրամ:

Պետական հատվածում աճը կազմել է 7,1%, իսկ մասնավոր հատվածում՝ 11,3%:

2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներինՀայաստանում միջին անվանայկան աշխատավարձը կազմել է 189, 000 դրամ: Հաշվետու ամիսներին մասնավոր հատվածում աշխատողների միջին աշխատավարձի ցուցանիշը կազմել է մոտ 226,400 դրամ, իսկ պետական համակարգում աշխատողներինը՝ 159,500 հազար ՀՀ դրամ:

Ըստ ձևավորված ավանդույթի՝ Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում: Իսկ ամենաբարձր վարձատրվում են ֆինանսաբանկային, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտների մասնագետները: