22 փետրվարի 2018 - 15:43 AMT
Հայ դահուկորդը Փհենչհանում նախավերջինն է հատել եզրագիծը

Փհենչհանում շարունակվում են 23-րդ ձմեռային Oլիմպիական խաղերը: Փետրվարի 22-ին լեռնադահուկային սպորտի հատուկ ոլորավայրէջքում հանդես եկավ Աշոտ Կարապետյանը:

Մրցմանը հայտավորված էր 108 մարզիկ, որից եզրագիծը հատեց միայն 43-ը: Հայ լեռնադահուկորդը 2:08.08 արդյունքով զբաղեցրեց նախավերջին՝ 42-րդ հորիզոնականը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Այսպիսով, Հայաստանի մարզիկներն ավարտեցին մրցելույթները Փհենչհան-2018-ում:

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացրին Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Աշոտ Կարապետյանը: