22 փետրվարի 2018 - 16:20 AMT
Facebook-ի և Instagram-ի աշխատանքում գլոբալ խափանում է եղել

Facebook և Instagram սոցցանցերի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել: Այդ են վկայում DownDetector ծառայության տվյալները:

Ըստ բողոքների տարածվածության, սոցցանցերն անհասանելի են եվրոպական երկրներում, նաև Ռուսաստանում: Հաղորդագրությունների մեծ մասում ասվում է ամբողջական անհասանելիության մասին, որոշ օգտատերեր բողոքում են, որ չեն կարողանում աքաունթ մտնել, 15 տոկոսը հայտնել է, որ չի կարողանում լուսանկար ներբեռնել, գրում է Lenta.ru-ն:

Instagram ծառայությունը պատկանում է Facebook-ին: Վերջին մեծածավալ խափանումը երկու սոցցանցերում գրանցվել էր 2018-ի հունվարին: