22 փետրվարի 2018 - 21:39 AMT
ԵՄ-ն 160 մլն եվրո է հատկացրել ՀՀ-ին

Փետրվարի 21-ին Բրյուսելում Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթուղթը:

Այն ներառում է համագործակցության հիմնական ոլորտները նոյեմբերին կնքված համաձայնագրի շրջանակներում։ Համաձայն փաստաթղթի, ՀՀ-ին մինչև 2020 թվականը մո 160 մլն եվրո կհատկացվի, հայտնում է ԵՄ պատվիրակությունը ՀՀ—ում։

Համագործակցության չորս հիմնական ուղղություններն են՝ հաստատությունների հզորացում և պատշաճ կառավարում, տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ, միակցվածություն, էներգաարդյունավետություն, շրջակա միջավայր և կլիմա, ինչպես նաև շարժունակություն ու մարդկանց միջև շփումներ: