23 փետրվարի 2018 - 10:17 AMT
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևը: Դրանք համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։

Բանաձևերն ընդունվել են ձայների բացարձակ մեծամասնությամբ:

Առաջին բանաձևը ճանաչում է հայերի ցեղասպանության իրականացման փաստը։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների որևէ նախարար կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։

Նիդերլանդների ու Թուրքիայի հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում։ 2017 թվականին Նիդերլանդների իշխանությունները արգելել են երկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների շրջանում թուրքական սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզ իրականացնել փորձող երկու նախարարների մուտքը։ ԱԳ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուի օդանավին թույլ չէին տվել վայրէջք կատարել Ամստերդանում, իսկ երկրի ցահմաքային սահմանը հատել փորձած ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայայի մեքենան արգելափակել էին նիդերլանդցի ոստիկանները։ Երկու երկրները հետ են կանչել դեսպաններին մայրաքաղաքներից, Ամստերդամի ու Նիդերլանդների հարաբերությունները փաստացի սառեցված են։