24 փետրվարի 2018 - 10:28 AMT
Գորիս-Սիսիան ճանապարհին մառախուղ է

Փետրվարի 24-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փետրվարի 24-25-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ին, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է:

Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: