24 փետրվարի 2018 - 12:18 AMT
Տիգրան Պետրոսյանը գլխավորում է «Աէրոֆլոտ օփեն»-ի մրցաշարային աղյուսակը

Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարի չորրորդ տուրում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ոչ ոքի է խաղացել Վիորել Բոլոգանի (Մոլդովա) հետ և 3.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Գաբրիել Սարգսյան, Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան, Հայկ Մարտիրոսյան՝ 2-ական միավոր (24, 34, 41, 58-րդ տեղեր), Շանթ Սարգսյան՝ 0 (92-րդ), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Փետրվարի 24-ին կկայանան հինգերորդ տուրի պարտիաները: