24 փետրվարի 2018 - 12:27 AMT
Հասմիկ Պողոսյանը ՀՀ նախագահի խորհրդական է նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հասմիկ Պողոսյանը նախագահի խորհրդական է նշանակվել։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ Հասմիկ Պողոսյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական»,- նշվում է հրամանագրի մեջ:

Հասմիկ Պողոսյանը հայ պետական և քաղաքական գործիչ է: Նա եղել է ՀՀ մշակույթի նախարարը 2006-2016 թվականներին: