24 փետրվարի 2018 - 15:24 AMT
DJ Drive-ի և DJ Beatman-ի ռիթմերը կնչեն երևանյան մետրոյի կայարանում

Մարտի 5-ին երաժշտասերները կկարողանան վայելել DJ Drive-ի և DJ Beatman-ի ռիթմերը Երևանի «Հանրապետության Հրապարակ» մետրոյի կայարանում:

Միջոցառումը տեղի կունենա 16:00-18:00-ն: Միջոցառման կազմակերպիչը Բրիտանական խորհուրդն է:

Միջոցառումը Selector PRO միջազգային երաժշտական ֆորումի մասն է, որը նպատակ ունի մասնագետներին և ընդհանրապես հասարակությանը ծանոթացնել ժամանակակից երաժշտական միտումներին, ինչպես նաև բրիտանական և հայկական երաժշտական արտադրանքի յուրահատկություններին: