Ամերիկայն Netflix ընկերությունը գնել է ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմի ցուցադրության իրավունքը: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը:
Համաշխարհային վարձույթում ֆիլմի տարածմամբ զբաղվող Alpha Violet ընկերությունը գործարք է կնքել 13 երկրի հետ. «Դովլաթովը» կցուցադրվի Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Բրազիլիայում:
«Դովլաթովը, որի ստեղծագորոծություններն արգելված էին խորհրդային իշխանությունների կոսմից, գաղթել է Նյու Յորք: Գրողն արժանացել է փառքի հատկապես իր մահվանից հետո, երբ նրա վեպերը դարձան բեսթսելեր հետխորհրդային երկրներում»,- գրում է աղբյուրը:
«Դովլաթով» ֆիլմը պատմում է հայկական և հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովի 1971 թվականին կյանքի չորս լենինգրադյան օրերի մասին: Դովլաթովի դերում նկարահանվել է սերբ դերասան Միլան Մարիչը: Մյուս դերակատարների թվում են՝ Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին, Անտոն Շագինը, Արթուր Բեսչաստնին, Սվետլանա Խոդչենկովան: