26 փետրվարի 2018 - 17:13 AMT
Աբրահամը Գերմանիայի դրոշի ներքո չեմպիոն դարձած ԽՍՀՄ-ականների ցուցակում է

Deutsche Welle-ն կազմել է այն մարզիկների ցանկը, որոնք չեմպիոններ են դարձել Գերմանիայի դրոշի ներքո և ծնունդով նախկին ԽՍՀՄ-ից են: Ցուցակում ընդգրկվել է նաև հայտնի հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:

«Արթուր Աբրահամը (իսկական անունը՝ Ավետիք Աբրահամյան), ծնվել է Հայաստանում, եղել է երկրի բռնցքամարտի չեմպիոն սիրողական ելույթներում: Գերմանիայում, որի քաղաքացիությունն Արթուրը ստացել է 2006-ին, սկսել է պրոֆեսիոնալ կարիերան: Աբրահամը չեմպիոն է դարձել միջին քաշային կարգում IBF վարկածով, իսկ ավելի ուշ՝ աշխարհի չեմպիոն երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով: 3 անգամ Գերմանիայում ճանաչվել է «տարվա բռնցքամարտիկ»,-պատմում է պարբերականը:

Ցանկում ԽՍՀՄ-ից 8 մարզիկ կա. գեղասահորդուհի Ալյոնա Սավչենկոն, հանդբոլիստ Անդրեյ Կլիմովեցը, մարմնամարզուհի Օքսանա Չուսովիտինան, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, թենիսիստ Ալեքսանդր Զվերևը, թեթևատլետ Ելիզավետա Ռիժիխը, թենիսիստ Դմիտրի Օվչարովը, վոլեյբոլիստ Դենիս Կալիբերդան: