27 փետրվարի 2018 - 11:33 AMT
Ուֆայից Երևան ուղիղ չվերթներ կիրականացվեն

2018 թվականին «Սարատովյան ավիաուղիներ» ընկերությունը Ռուսաստանի Ուֆա քաղաքից դեպի Երևան ուղիղ չվերթներ կիրականացնի: Այս մասին հայտնում է UfacityNews.ru կայքը:

Ուֆա-Երևան ուղիղ չվերթները կմեկնարկեն հունիսի 9-ից, դրանք կիրականցվեն յուրաքանչյուր շաբաթ օրը՝ ժամը 22:45-ին: Չվերթի տևողությունը կկազմի 3 ժամ 20 րոպե:

Աղբյուրի փոխանցմամբ, ավիատոմսերն արդեն վաճառքում են, դրանց արժեքը կազմում է 7700 ռուբլի կամ մոտ 66.500 դրամ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Երևան: Թռիչքները կիրականացվեն ամեն երեքշաբթի՝ Վոլգոգրադի ժամանակով 21:45-ին: Թռիչքի տևողություն է երկու ժամ է:

Կանոնավոր չվերթների աշխարհագրությունն ընդլայնում է նաև «Պոբեդա» ավիաընկերությունը՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից: Այն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: