27 փետրվարի 2018 - 11:27 AMT
Հայերը բողոքի ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Սումգաիթյան ջարդերի 30-ամյակի կապակցությամբ բողոքի ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA) իր ֆեյսբուքյան էջում:

«Ակցիան անցել է StopAliyev նշանաբանով: Բողոքի ցույցի մասնակիցները պաստառներ էին պարզել StopAliyev, «Սումգայիթ 30» և «Արցախը Հայաստան է» կարգախոսներով»,-ասվում է գրառման մեջ:

Բողոքի ցույցի ավարտին Վաշինգտոնի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Սարգիս Ակտավուկյանը աղոթել է Սումգայիթում և Ադրբեջանի մյուս քաղաքներում հայ բնակչության ջարդերի հետևանքով զոհված անմեղ զոհերի համար: