ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներն ուռուցքների մետաստազների դեմ պայքարի արդյունավետ միջոց են գտել: Նրանք քաղցկեղի մետաստազների դեմ պայքարող պակլիտակսելա դեղամիջոցն ուռուցքին հասցնելու նոր միջոց են մշակել: Գիտնականները միացությունը համադրել են 123B9 մոլեկուլի հետ, որը թիրախավորում է մետաստազների առաջացմանը նպաստող EphA2 օնկոգենը:
Ինչպես գրում է Lenta.ru-ն MedicalXpress-ի վրա հղումով, ըստ գիտնականների, դեղամիջոցի հետ կապակցվված EphA2-ը դեղամիջոցը հասցնում է չարորակ բջիջներին՝ կասեցնելով դրանց տարածումը: Դա իր հերթին նվազեցնում է դեֆեկտիվ բջիջների քանակը, որոնք շրջանառվում են մարդու արյունատար համակարգում:
Կրծքագեղձի քաղցկեղից տառապող մկների վրա անցկացված փորձերը ցույց են տվել, որ կոմբինացված դեղամիջոց ստացող կրծողների մոտ թոքերում մետաստազներ չեն առաջանում, ի տարբերություն այն կենդանիների, որոնց միայն պակլիտակսել էին տալիս:
Ուռուցքային մետաստազները չարորակ նորագոյացություններից տառապող հիվանդների մահացության հիմնական պատճառն են: Մինչ օրս քաղցկեղի երկրորդական օջախների առաջացման դեմ պայքարի արդյունավետ թերապիա գոյություն չուներ: