Սաուդյան Արաբիայի կանանց թույլ են տվել ծառայել բանակում: Այդ մասին հայտնել է Khaleej Times-ը:
Նրանք այսուհետ կարող են դիմում ներկայացնել բանակում թափուր տեղերի համար և աշխատանք ստանալ՝ կախված անվտանգության ապահովման հետ թագավորության ԶՈւ շարքերում Էր Ռիադում, Մեդինայում և Ալ Քասիմեում:
Հավակնորդները պետք է համապատասխանեն 12 պահանջի:
Բանակում ծառայել ցանկացողները պետք է լինեն 25-35 տարեկան, ունենան միջին կրթություն (ավարտած): Նրանք պետք է նաև հովանավոր տղամարդ ունենան՝ ամուսին, հայր, եղբայր կամ որդի: Նրանց հետ միասին կանայք պետք է լինեն այն գավառի բնակիչ, որտեղ պատրաստվում են աշխատել, գրում է Lenta.ru-ն:
2018-ի սկզբից Սաուդյան Արաբիայի կանայք սպորտային միջոցառումներ այցելելու հնարավորություն ստացան: 2017-ին հանվեց ավտոմեքենա վարելու կանանց համար գործող արգելքը: