Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է միայն հրաձգային զինատեսակներից, իսկ կրակոցների հետևանքով գյուղը վնասներ չի կրել:
«Հիմնականում հրաձգային զենքեր են օգտագործել, բայց որևէ նշանակալի կորուստներ, վնասներ չունենք»,- ասաց Հովհաննիսյանը:
Փետրվարի 26-ի երեկոյան ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: