27 փետրվարի 2018 - 17:21 AMT
ԶԼՄ. ՄՅՈւ-ում զղջում են Սանչեսին գնելու համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ղեկավարության ներկայացուցիչները Պրեմիեր լիգայի այլ ակումբների ղեկավարների հետ հանդիպմանը խոստովանել են, որ զղջում են Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Ալեքսիս Սանչեսին գնելու համար: Այս մասին հայտնում է բրիտանական Metro-ն:

Աղբյուրը գրում է, որ Սանչեսի տրանսֆերի պատճառով ՄՅՈւ-ում ֆուտբոլիստների վարձատրության համակարգը վերանայվել է, ինչը դարձել է չիլիացի ֆուտբոլիստի և ակումբի միջև լարվածության պատճառ:

Ակումբի ղեկավարները կարծում են նաև, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն «կարճատես» է շուկայում իր մոտեցումներով, և դրանք չեն հանգեցնում շահույթ ապահովմանը:

2018-ի հունվարին Ալեքսիս Սանչեսն «Արսենալից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:Հակառակ տեղափոխությունն է արել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 է ստանում: