27 փետրվարի 2018 - 18:31 AMT
Google-ը լրացված իրականության հարթակ է գործարկել

Google–ը գործարկել է լրացված իրականության ARCore 1.0 հարթակը, որը հասանելի կլինի Android համակարգով աշխատող ավելի քան 100 միլիոն սարքավորման համար: Այս մասին գրում է Techradar.com կայքը:

Հարթակը թույլ է տալիս ստանալ վիրտուալ և իրական պատկերներ լուսանկարների կամ տեսանյութի տեսքով։

Այն առայժմ հասանելի է Samsung, LG, Google, OnePlus և Asus ընկերությունների արտադրած 13 սմարթֆոնի համար: Նախատեսվում է, որ 2018-ին լրացված իրականության հարթակը հասանելի կդառնա Huawei, Motorola, Xiaomi, Nokia, ZTE, Sony Mobile ընկերությունների արտադրած սարքավորումների համար: