28 փետրվարի 2018 - 15:14 AMT
Մխիթարյանը հավակնում է դառնալ «Արսենալի» փետրվարի լավագույն խաղացող

Լոնդոնի «Արսենալն» իր պաշտոնական կայքում քվեարկություն է անցկացնում երկրպագուների շրջանում` փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստին պարզելու համար: Լավագույնի կոչման հավակնորդների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի և ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են նաև Նաչո Մոնրեալը, Աարոն Ռեմզին և Հեկտոր Բելերինը:

Քվեարությանը կարող եք մասնակցել այստեղ:

Հենրիխ Մխիթարյանը փետրվարին «Արսենալի» կազմում երեք հանդիպման է մասնակցել Պրեմիեր լիգայում: «Էմիրեյթսում» իր նորամուտի խաղում Մխիթարյանը 3 գոլային փոխանցման հեղինակել էր դարձել՝ օգնել «զինագործներին» հաղթել 5:1 հաշվով: Մխիթարյանը ևս երկու հանդիպման է մասնակցել ակումբի կազմում Եվրոպա լիգայում: