1 մարտի 2018 - 10:29 AMT
ՀՀ բոլոր ճանապարհներն անցանելի են

Մարտի 1-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին, 4-5-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: