1 մարտի 2018 - 10:56 AMT
ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը: Հարցի քննարկումը սկսվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն:

2018 թվականի փետրվարի 28-ին ժամը 18:00-ին լրացել է Հանրապետության նախագահի առաջադրման ժամկետը, և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Հանրապետության նախագահի առաջադրման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր.«2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը»:

ՀՀ 4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընտրությունները նախատեսված են մարտի 2-ին: