1 մարտի 2018 - 13:06 AMT
Motorola-ն կարող է վերսկսել ծալովի հեռախոսների արտադրությունը

Փետրվարի 26-ից մարտի 1-ը Բարսելոնայում ընթացող MWC 2018 ցուցահանդեսում, Lenovo ընկերության ղեկավար Յան Յուանցինն ակնարկել է լրագրողներին Motorola RAZR դիզայնի հնարավոր վերարտադրման մասին:

Այժմ Motorola-ն պատկանում է չինական Lenovo-ին:

Ըստ Յան Յուանցինի, ժամանակակից տեխնոլոգիաները, հատկապես ճկուն դիսփլեյները, թույլ են տալիս բազում նորամուծություններ կիրառել սմարթֆոնների դիզայնում, ինչը հույս է տալիս, որ շուտով «նոր RAZR» կհայտնվի, գրում է Ferra.ru-ն:

Այդպիսով, կա հավանականություն, որ Lenovo-ն RAZR ապրանքանիշը զուտ մեկ սմարթֆոնի համար չի օգտագործի, այլ կաշխատի նույնքան հետաքրքիր բան ստեղծել, որքան օրիգինալն էր, օրինակ, բարակ ծալովի հեռախոս ծալվող դիսփլեյով: