1 մարտի 2018 - 11:30 AMT
Ռուսական 2 ավիաընկերություն Պերմ-Երևան ուղիղ չվերթներ կիրականցնի

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն թույլատրել է ռուսաստանյան «Յամալ» և «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերություններին ուղիղ չվերթներ իրականացնել Պերմից Երևան և հակառակ ուղղություններով: Այս մասին հայտնում է ռուսաստանյան Rifey.ru կայքը:

Դեռևս հայտնի չեն ավիատոմսերի գներն ու թռիչքների մեկնարկի ժամկետը:

Ավելի վաղ հայտնել էին, որ 2018 թվականին Ռուսաստանի Պերմ քաղաքի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Հայաստան և Վրաստան: Այդ մասին հայտնել էր Պերմի շրջանի տրանսպորտի նախարար Նիկոլայ Ուխանովը:

Նրա խոսքով, 2018-ի ամռանն առաջին ուղիղ չվերթները կիրականացվեն Վրաստան, իսկ տարվա երկրորդ կեսին նաև Հայաստան: