1 մարտի 2018 - 11:47 AMT
Մեկ տողով՝ մեկ տեղում․ Փետրվարի ամենազավեշտալի ու ծիծաղելի լուրերը

Աշխատանքի ընթացքում մեզ հաճախ հանդիպում են ծիծաղելի, զավեշտալի, ահասարսուռ և աբսուրդային լուրեր, հայտարարություններ կամ պարզապես վերնագրեր, որոնք, սակայն, միշտ չէ, որ տեղ են գտնում մեր լրահոսում։

PanARMENIAN.Net - ը մեկ տողով ներկայացնում է 2018-ի փետրվարի ընթացքում խմբագրության աչքից չվրիպած բոլոր նմանատիպ իրադարձությունները։

Ռեստորանը թալանած գողը հարբել-քնել է թալանված ռեստորանում

Թաթուլն ու Սպիտակցի Հայկոն կմասնակցեն ֆրանսահայ դպրոցի 40-ամյակին

Նախարարներն ամաչում են դռնբաց նիստերից

Մասիսի բուժկենտրոնում մեզի փոխարեն թեյ են հանձնել ու ստացել մեզի անալիզի պատասխան

«Վանաձոր» ՔԿՀ պետը «զոն նայողների» օգտին գործողություններ է կատարել

Գոռ Վարդանյանը դահլիճից դուր է շպրտել կոյուղաջրեր թափած ԵԾ անդամին

Փհենչհանում հայ դահուկորդը մնացել է առանց դահուկների

Շավարշ Քոչարյան․ Երևանի ավագանու միջադեպից վատ հոտ է գալիս

Զիմբաբվեն կհեշտացնի Հայաստանի հետ վիզային ռեժիմը

Մադագասկարի նախագահ Հերի Մարտիալ Ռակոտորիամանա Ռաձաոնարիմամպիանինան պետական այցով Հայաստան կգա

Հայ խոհարարը շաուրմա փաթաթելու ռեկորդ է սահմանել

Ընթերցեք նաև. Հունվար ամսվա ամենազավեշտալի ու ծիծաղելի լուրերը: