ՀՀ կառավարության մարտի 1-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մարտի 8-11-ն ընկած ոչ աշխատանքային օրերի ժամանակահատվածում բոլոր մաքսակետերում ապահովել անխափան գործունեություն:
Գործադիրի հունվարի 25-ի նիստումմարտի 8-11-ը ոչաշխատանքային օրեր են հայտարարվել, մարտի 9-ի փոխարեն աշխատանքային օր կլինի մարտի 17-ը։
ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության պետին հանձնարարվել է և Կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է մարտի 8-ից մինչև մարտի 11-ի ավարտը, տնտեսավարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով, բոլոր մաքսատներում, ՍԱՊԾ համապատասխան ստորաբաժանումներում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան:
Հանձնարարվել է նաև ապահովել մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում այդ ժամանակահատվածում համապատասխան վճարումների կատարման հնարավորությունը: