1 մարտի 2018 - 14:10 AMT
Նախկին կալանավորները չեն կարողանա աշխատել ֆինանսական կազմակերպություններում

Հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք չեն կարողանա աշխատել ֆինանսական կազմակերպություններում: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է գործադիրի մարտի 1-ի նիստում:

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների արդյունքում գրավատան, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական միջնորդների, արժութային գործառնություններ իրականացնող անձանց նշանակալից մասնակիցներն ու ղեկավարները չեն կարող լինել հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք:

Օրենսդրական նախաձեռնության նպատակն է կանխարգելել հանցագործությունների համար դատվածությունունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ: